11:30 , 15 նոյեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է Արգենտինա թռիչի ժամանակ: Այս մասին գրում է AS-ը: Արգենտինացին հայրենիք մեկնելու ճանապարհին ուժեղ գլխապտույտ է ունեցել, սակայն բժիշկների հետազոտության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Մեսսին Արգենտինա է մեկնել Կոլումբիայի հետ առաջիկա խաղին մասնակցելու համար: