«Եթե տենց բան լիներ, առաջինը ես կիմանայի». Մամիկոն Ասլանյանը «Մենք բոլորս Մամիկոն Ասլանյան ենք» հնարավոր ակցիայի մասին


11:12 , 15 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անտեղյակ է «Մենք բոլորս Մամիկոն Ասլանյան ենք» կարգախոսով հնարավոր «ինքնաբուխ» հավաքից:

«Տեղյակ չեմ», - Tert.am -ի հետ զրույցում ասաց քաղաքապետը` ի պատասխան հարցի՝  մամուլի  այս տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ հումորի շարքից:

«Դե, մամուլը ինչ ասես գրում է»,-պատասխանեց Վանաձորի քաղաքապետն ու որպես ամփոփում ասաց. «Եթե նման բան լիներ հաստատ առաջինը ես կիմանայի»:

Tert.am-ն այս առնչությամբ զրուցեց նաև Մարուքյան եղբայրների հետ, որոնց կազմակերպած բոյկոտի արդյունքում է, որ Վանաձորի ավագանու նիստերը կաթվածահար են:

Քրիստ Մարուքյանին նման խորագրով հավաքի լուրը զվարճացրեց ու նա լիաթոք ծիծաղեց՝ տեղեկանալով հնարավոր ակցիայի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ