«Հայկական ժամանակ». Խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման Է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահը


10:32 , 15 նոյեմբեր, 2016

«Մեր տեղեկություններով, խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման Է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը։

Նա 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել Է Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը։

Նրա նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում որպես խափանման միջոց Է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2015 թվականին վճռել Է Սարգիս Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտներ Սարգիս Հարությունյանը դատավճիռը բողոքարկել Է թե՛ Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարաններում, սակայն անօգուտ, մի քանի օր առաջ նրա դատավճիռը մտել Է օրինական ուժի մեջ։ Մեր տեղեկություններով, Սարգիս Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։