«Հայկական ժամանակ». Վարչապետի նվերները Լուկաշենկոյին և ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին


09:00 , 15 նոյեմբեր, 2016

«Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել։ Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է:

Կառավարությանն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ մասնակցելու վերը նշված նիստին։ Իսկ այս նկարն էլ նա գնել Է հավանաբար հյուրընկալող երկրի Բելառուսի վարչապետին կամ նախագահ Ալեքսանդր Լակաշենկոյին նվիրելու համար։ Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաև ինը հատ «Նաիրր» և «Դվին» բարձրակարգ կոնյակ Է տարել՝ հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։