06:18 , 15 նոյեմբեր, 2016
Operativ.am-ը գրում է.
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Գորբաչովը պատասխանելով իր առողջական վիճակի մասին հարցին ասել է. «Ամեն ինչ կարգին է, ես արդեն տանն եմ»:
Նոյեմբերի 9-ին, Գորբաչովը հայտարարել էր, որ վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում: