Ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է Թուրքիայից


02:45 , 15 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիացի լրագրող Օլիվիե Բերտրանը, ով նոյեմբերի 11-ին ձերբակալվել էր թուրքական Գազիանթեփում, արտաքսվել է երկրից: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:

Ֆրանսիական Les Jours գործակալության աշխատակիցը ձերբակալվել էր առանց հավատարմագրման տեսանկարահանում կատարելու և հաղորդում պատրաստելու համար` գյուլենականներին աջակցելու հիմնավորմամբ: Բերտրանից վերցրել էին հեռախոսն ու համակարգիչը:

Ֆրանսիայի արտգործնախարարը դեպքի առնչությամբ Թուրքիայից պահանջել էր ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին:

Ի վերջո Բերտրանն ազատ է արձակվել և արտաքսվել է Թուրքիայից: