Տղամարդը սեռական հարաբերություն ունենալու նպատակով «Օդնոկլասսնիկիում» պոռնկագրական լուսանկարներ է տարածել, ուղարկել այլ օգտատերերի


01:18 , 15 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Image result

Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պոռնկագրական նյութեր տարածելու համար։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ սեռական հարաբերություն ունենալու նպատակով «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում բացել է անձնական էջ, որտեղ տեղադրելով՝ տարածել է մյուս օգտատերերին հասանելի պոռնկագրական նյութեր պարունակող լուսանկարներ, ինչպես նաև այդ անձնական էջով հաղորդագրությունների միջոցով նմանատիպ նյութեր և նկարներ է ուղարկել այլ օգտատերերի:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։