00:36 , 15 նոյեմբեր, 2016
Ukr.net-ի փոխանցմամբ՝ պապարացիներին հաջողվել է «Մարդիկ սևի մեջ» ֆիլմի աստղին տեսնել Լոս Անջելեսում։ Ներկայումս հենց այնտեղ են ընթանում նոր կինոֆիլմի աշխատանքները, որոնցում դեր է վերապահված Ուիլ Սմիթին։
Պապարացիների այդ լուսանկարները դեռ չեն հայտնվել մամուլում, սակայն ասում են, որ կադրերը կարող են պատասխանել ֆիլմի մասին մի շարք հարցերի։
Դատելով լուսանկարներից՝ Սմիթը խաղում է ոստիկանի դեր, ըստ ամենայնի՝ լավ դեր։ Այլ դեր նա չէր ստանձնի։ «Պայծառ» անունով ֆանտաստիկ թրիլերի շուրջ աշխատանքներն ընթանում են ողջ թափով։
Ֆիլմը կդառնա երկու աշխարհների՝ երկրային և ոչ երկրային աշխարհների համագործակցության թեմայով հերթական ֆանտաստիկ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Էյերն է։