Կապանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել


00:08 , 15 նոյեմբեր, 2016

hrdeh62Araratnews.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 14-­ին` ժամը 18.19-­ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի օդատար հորանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ­-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45­ին, մարվել՝ 20.00-­ին: Այրվել է 4 գմ օդատար հորանի ներսի ածխացած գոյացությունը