23:52 , 14 նոյեմբեր, 2016
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է քննարկել ԵՄ-ի երկրներ բրիտանացի զբոսաշրջիկների համար մուտքի վճար սահմանելու հնարավորությունը։
Միացյալ Թագավորության հպատակներին կարող են պարտավորեցնել ԵՄ ոչ վիզային այցի թույլտվության համար վճարել 10 ֆունտ սթեռլինգ կամ մոտ 11.6 եվրո։
Ներկա դրությամբ Մեծ Բրիտանիայից ճանապարհորդների համար նման կանոններ գործում են ԱՄՆ-ում։ Այդ երկրի բնակիչներից չի պահանջվում ստանալ ամերիկյան վիզա, սակայն նրանք վճարում են ESTA-ի համար (մուտքի թույլտվության էլեկտրոնային համակարգ)։
ԵՄ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ նման միջոցները հնարավորություն կտան բացահայտել հասարակական կարգի պոտենցիալ խախտողներին ու ահաբեկիչներին։
Ներկա դրությամբ բրիտանացիները կարող են այցելել ԵՄ-ի երկրներ առանց որևէ սահմանափակումների։