23:13 , 14 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Հայաստան:
Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդեց, որ արքեպիսկոպոս Աթեշյանն այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էմիածնի վանատանը:
Նախատեսվում է նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
«Ինչպես շատ այլ եկեղեցականներ, այնպես էլ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Էջմիածին։ Նրա այցը ոչ մի մասնավոր նպատակ չի հետապնդում», - հաղորդեց Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին նամակ էր ուղղել, որում պատրիարքի փոխանորդը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել էր որպես հայ ժողովրդի շահերի «օգտագործում իմպերիալիստական ուժերի կողմից»:
Նրա այդ քայլը Հայաստանում և Սփյուռքում սուր քննադատության էր արժանացել: