Goal. Մեսսին չի հրաժարվել Բարսելոնայի հետ բանակցություններից


22:42 , 14 նոյեմբեր, 2016

Goal. Մեսսին չի հրաժարվել Բարսելոնայի հետ բանակցություններիցArmsport.am-ը գրում է.

Goal.com-ը հղում կատարելով իր աղբյուրներին տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի հրաժարվել ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններից, ինչպես նշում էր «Marca»-ն:

«Բարսելոնայի» համար Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումը կարևորագույն նպատակն է:

Միևնույն ժամանակ, ակումբը չի ցանկանում, որ բանակցությունները մանրամասները հայտնի դառնան երկրպագուներին և լրատվամիջոցներին: