Իրաքյան Քուրդիտանը փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի քրդերի նկատմամբ


22:19 , 14 նոյեմբեր, 2016

Կարծես թե Հարավային Քուրդիստանը կամ Իրաքյան Քուրդիտանը փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի քրդերի նկատմամբ: Այսօր արդեն Հարավային Քուրդիստանի գրեթե բոլոր քաղաքներում կախվել են պաստառներ Թուրքիայում ձերբակալված քրդամետ Ժողովդա-դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների նկարներով: Պաստառները կախվել են ի պաշտպանություն պատգամավորների: Դատելով Թուրքիայի թշնամական վերաբերմունքից՝ ցանկացած պաշտպանողական քայլի, որն ուղղված է ձերբակալված պատգամավորներին, չեմ բացառում, որ շուտով ականատես կլինենք նաև Հարավային Քուրդիստանի և Թուրքիայի դիվանագիտական կրակոցներին: