ՀՀԿ-ն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը. Շարմազանով


21:31 , 14 նոյեմբեր, 2016

ՀՀԿ-ն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը. ՇարմազանովAysor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է կուսակցության ղեկավարի մարմնի կազմի հետ կապված որևէ հարց:

«Երկու ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում, մեկ ղեկավար է եղել, ով կուսակցության նախագահն է: Եթե տեսականորեն ընդունենք, որ լինելու է խորհրդի նախագահ, դա կուսակցության նախագահը չի լինելու, մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը», - ասաց նա:

Է.Շարմազանովը շեշտեց, որ չի կարծում, թե համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը:

«Դա մեր կուսակիցների ցանկությունն է», - ասաց Է. Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի և Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ փոխնախագահներ լինելուն, նա ընդգծեց` հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: