Նորվեգիայում բանտարկայլներն ավելի լավ պայմաններում են ապրում, քան շատերն ազատության մեջ՝ այլ երկրներում


21:40 , 14 նոյեմբեր, 2016

Ոչ ոք չի ցանկանում ճաղերի ետևում հայտնվել: Եվ բանն այն չէ, որ մարդիկ վախենում են հանցագործություն կատարելուց: Մարդկանց ավելի շատ վախեցնում է այն փաստը, որ այդ դեպքում նրանք պատիժ կկրեն: ԱՊՀ երկրների բանտերում ազատազրկվածների կյանքն այնքան էլ հեշտ չի ընթանում: Այստեղ ընկածներին միշտ վտանգ է սպառնում, այդ իսկ պատճառով բանտում անցկացրած մեկ տարին կարծես տասը տարու հավասարվի: Իսկ ազատվելուց հետո անձնական գործերում հայտնվում է նշում այն մասին, որ մարդը դատված է եղել, հետևաբար… ցտեսություն, լավ աշխատանք, ցտեսություն, ապահով կյանք:

Սակայն բանտային պայմանները բոլոր տեղերում չէ, որ միանման են: Որպես օրինակ եկեք վերցնենք Նորվեգիան: Բացի այն, որ ազատազրկման ժամկետներն այստեղ առավել մեղմ են (օրինակ՝ Անդերս Բրեյվիկը, ով 2011 թ. սպանել է 77 և վիրավորել 150 մարդու, ազատազրկվել է ընդամենը 21 տարով), բանտային պայմանները նույնպես ավելի «շքեղ են» և հարմարավետ: Աշխարհի շատ երկրների բանտերում ազատազրկվածները ուղղակի նախանձով են խոսում նորվեգացի բանտարկյալների մասին: Եվ ոչ իզուր, քանի որ մեր երկրում շատերն են ցանկանում ապրել այնպես, ինչպես ապրում են բանտարկյալները Նորվեգիայի բանտային խցերում: