Մատվիենկոն և Զարիֆը քննարկել են Իրանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցը


19:46 , 14 նոյեմբեր, 2016

Մատվիենկոն և Զարիֆը քննարկել են Իրանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցըAysor.am-ը գրում է.

Թեհրանում տեղի է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի լուծմանը, Իրանի՝ ԵԱՏՄ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելուն, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին առնչվող հարցեր: