19:24 , 14 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինի նամակը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ էր պարունակում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
«Դա շնորհավորական ուղերձ էր, որում նախագահ Պուտինը շնորհավորել էր Թրամփին հաղթանակի կապակցությամբ։ Մենք տվել ենք այդ նամակի կարճ բովանդակությունը», - ասել է Պեսկովը։
Wall Street Journal–ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Պուտինից հիանալի նամակ է ստացել և մոտ ժամանակներս նրանք հեռախոսազրույց կունենան։