Մենք վճարում ենք զինվորին, որն առաջնագծում մարտական խնդիր է կատարել. Վիգեն Սարգսյան


16:04 , 14 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Պարտադիր վճարը տարբերվում է հարկից նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը, որ թե ընդհանուր բյուջեի ձևավորմանը: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ամեն ամիս 1000 դրամ զինվորներին տրամադրելու մասին նախագիծը հարկատեսա՞կ է:

Հրանտ Բագրատյանը նաև առաջարկեց զինծառայողներին նվազագույն աշխատավարձ հատկացնել: «Ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում զինվորը: Ինչո՞ւ նույն կերպ չենք մտահոգվում կենդանի մարդկանց մասին, ողջերի մասին: Դա կարևոր է»,- հարցրեց պատգամավորը:


Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ժամկետային զինծառայողների համար սահմանված նվազագույն վճար կա: «Ես պատրաստ եմ ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ գումարը որոնելու, վճարելու առումով: Ես միայն երջանիկ կլինեմ, որ զինծառայողն իմանա, որ ծառայության ժամանակ իր ընտանիքը նվազագույն աշխատավարձ կունենա: Աղբյուրը գտնենք, ես կարող եմ դառնալ համահեղինակ»,– ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ