«Վատ եմ վերաբերվում ծաղրանքին, և ոչ ոք դրա իրավունքը չունի». Գուրգեն Դաբաղյանը՝ Եղիշե Աղաջանյանի կատարման մասին


14:50 , 14 նոյեմբեր, 2016

Անդրադառնալով երեկվա X-Factor նախագծի հետ կապված աղմուկին, որտեղ մի տղա երգեց իմ երգացանկի երգերից և շատերի կարծիքով՝ ծաղրանքի արժանացավ ժյուրիի անդամների կողմից, ասեմ, որ վատ եմ վերաբերվում ծաղրանքին, և ոչ ոք դրա իրավունքը չունի, բայց չեմ կարծում, թե ծաղրանք եղել է: Ողղակի լարված էր մասնակիցը, ինչը հասկանալի է: Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ: Իսկ, Եղիշե՛ ջան, դու կեցցես համարձակ ելույթի և բարձր տրամադրություն փոխանցելու համար: Քեզ շատ-շատ հաջողություններ եմ մաղթում...