Երևանում և հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով


14:16 , 14 նոյեմբեր, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:



Երևանում՝

Նոյեմբերի 15-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին‵ մինչև կեսօր, սպասվում են տեղումներ: