Միշել Օբաման լուսանկարվել է Vogue-ի շապիկի համար


14:00 , 14 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման լուսանկարվել է Vogue հանդեսի շապիկի համար: Լուսանկարը հրապարակվել է Instagram սոցիալական ցանցում հրատարակության էջում:

Օբամայի ֆոտոշարքից կադրը կհայտնվի հանդեսի դեկտեմբերյան համարի գլխավոր էջին: Դրա հեղինակը լուսանկարիչ Էննի Լեյբովիցն է: Այն ԱՄՆ-ի առաջին տիկնոջ երրորդ լուսանկարն է դարձել Vogue-ի ամերիկյան տարբերակի համար:

Ընդամենը Vogue-ի հաշվում թարմացումներին հետեւում է ավելի քան 13 մլն մարդ: