Մշակութային էակը պատասխանատվություն է զգում իր անցյալի և ավանդույթների նկատմամբ:
Քաղաքական և քաղաքացիական էակը պատասխանատվություն է զգում իր երկրի օրենքների, իր կողքն ապրող մարդկանց իրավունքների և ապագայի համար:
Եթե մենք այն համառությամբ, որով պահանջում ենք երեխաներից հարգել տատիկ-պապիկներին, պահանջեինք, օրինակ, լավ սովորել, ապա վաղուց այլ իրականության մեջ կապրեինք:
Բայց քանի որ մերզնից՝ մշակութային էակներիցս, քաղաքացիական պատասխանատվությունը հստակ երևում է, օրինակ, աղբը աղբամանի կողքը թափելով կամ ձյան վրայով ամառային անվադողերով երթևեկելով, ապա կարելի է հանգիստ քնել՝ մեզ զարգացում չի սպասում և չի սպառնում: