13:03 , 14 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Նոյեմբերի 14-ին ոսկու արժեքը դոլարի ամրապնդման ֆոնին իջնում է՝ նորացնելով հունիսի սկզբից ի վեր նվազագույն ցուցանիշը: Այդ մասին վկայում են սակարկությունների արդյունքները: Երեւանի ժամանակով ժամը 10:32-ին Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է 5,40 դոլարով կամ 0,44 տոկոսով՝ մինչեւ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 1218,90 դոլար: Ավելի վաղ այն հասել էր 1212 դոլարի՝ նորացնելով հունիսի 3-ից ի վեր նվազագույն ցուցանիշը:
Արծաթի՝ դեկտեմբերի ապառնագրի արժեքն իջել է 0,96 տոկոսով՝ մինչեւ 17,22 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրացրել է 0,29 տոկոսով՝ մինչեւ 99,50 կետ: Ավելի վաղ սակարկությունների ընթացքում այն հասել էր 99,68 կետ արժեքի՝ հունվարի 29-ից ի վեր առավելագույն ցուցանիշին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: