Մահապարտ ահաբեկիչների հարձակում Բաղդադում


12:44 , 14 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Իրաքի իշխանությունները հայտնում են, որ նվազագույնը 6 մարդ է սպանվել Բաղդադի հարավում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցման հետևանքով, հայտնում է BBC-ն։
Հարձակումը տեղի է ունեցել Այն ալ-Թամեր շրջանում։

Ոստիկանության տեղեկություններով՝ հարձակում է փորձել իրականացնել 6 մահապարտ ահաբեկիչ։ Մի քանիսն իրենց պայթեցրել են, մյուսներին գնդակահարել են ոստիկանները։
Վիրավորների և զոհերի տվյալները ճշտվում են։