Լայն զանգվածները բանակին օգնում էին ինքնաբուխ, քանի որ չկա վստահություն պետության նկատմամբ


12:48 , 14 նոյեմբեր, 2016

Image result for 1000 դրամ1 000 դրամի թեմայով
Ցանկացած մարդու կամ խմբի ուժեղացնում կամ թուլացնում է գաղափարախոսությունը։ Հաշվարկը ճիշտ էր արված, բանակը հազվագյուտ վարկանիշ ունեցող ինստիտուտներից է, զինհաշմանդամները՝ առավել ևս։ Պլյուս մի քանի ամիս առաջ տեսանք մեր նվիրվածությունը բանակին։ Հետևաբար բանակին օգնելու գաղափարը չպետք է բացասական ընկալվեր։

Տեսականորեն խնդիր չպետք է առաջացներ այդ 1 000 դրամը։ Բայց գործնականորեն երբեմն մարդը կամ խումբը, կպչելով որևէ գաղափարախոսության, ավելի շատ կվարկաբեկի այդ գաղափարախոսությանը, քան կօգտվի։

Ասածս ի՞նչ է. եթե 1 000 դրամի մասին հայտարարեր ոչ թե վարկաբեկված ու վստահություն չունեցող չինովնիկ, այլ որևէ հեղինակություն ունեցող անձ, ուրիշ կերպ կընկալվեր։

Կարևորը միայն ինֆորմացիան չէ, այլև դրա մատուցումը։

Սրանից առաջ լայն զանգվածները բանակին օգնում էին հիմնականում ինքնաբուխ, առանձին հեղինակությունների միջոցով, քանի որ չկա վստահություն պետության նկատմամբ։ Պարզ է, որ պետության առաջարկը պետք է շատ օբյեկտիվ հարցեր առաջացներ։