11:44 , 14 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ կդադարեցվի Անկարայի հետ` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ երկխոսությունը, եթե Թուրքիայում մահապատիժը վերականգնվի: Anadolu-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենա Անկարայի վրա: Ավելի լավ կլինի, եթե ԵԽ-ի ղեկավարը կանխի Եվրախորհրդարանի պատերի հետևում գործող ՔԲԿ-ի անդամներին»,- ասել է պաշտոնյան: