Ջոկովիչը մեկնարկային խաղում հաղթեց Տիմին


11:36 , 14 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Թենիսի ATP-ի ամփոփիչ մրցաշարի մեկնարկային տուրում սերբ Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց Դոմինիկ Տիմի հետ: Հանդիպումը տևեց 2 ժամ, 5 րոպե և ավարտվեց Ջոկովիչի հաղթանակով: Գրանցվեց 6:7, 6:0, 6:2 հաշիվ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:

Հավելենք, որ այսօր կորտ դուրս կգան Ջոն Մակինրոյի անվան խմբի մասնակիցները. Ստանիսլաս Վավրինկան կմրցի Կեյ Նիսիկորիի, իսկ Էնդի Մարեյը՝ Մարին Չիլիչի հետ: