Կանադան թույլատրել է ներգաղթի փաստաթղթերում երրորդ սեռը նշել


11:22 , 14 նոյեմբեր, 2016

Կանադան թույլատրել է ներգաղթի փաստաթղթերում երրորդ սեռը նշելAysor.am-ը գրում է.

Կանադայի իշխանությունները հայցվորներին թույլ են տվել ներգաղթի փաստաթղթերում երրորդ սեռը նշել, փոխանցում է Gazeta.ru-ն։

eTA-ն ճանապարհորդների էլեկտրոնային ավտորիզացիայի նոր համակարգում «սեռ» տողի «այլ» տարբերակ է առաջարկում՝ «արական» և «իգականից» բացի:

Այսպես է Կանադան լուծել այն անձանց խնդիրը, որոնք անձնագրով պատկանում են երրորդ սեռին, և նախկինում երկիր մուտք գործելիս դժվարություններ են ունեցել փաստաթղթերում այս տողի բացակայության պատճառով: