10:48 , 14 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են թիմ վերադարձնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դորտմունդցիները կփորձեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանին թիմ վերադարձնել` վարձավճարով:
Ավելի վաղ՝ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն բացառել էր կիսապաշտպանի վերադարձը՝ «Բորուսիա»: