09:00 , 14 նոյեմբեր, 2016
Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը հայտնել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլում իր հաղթանակի մասին:
«Վստահությամբ կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք նախագահական այս ընտրություններում: Ներկայում մենք արդեն ստացել ենք 50%+1 ձայն: Մենք հաղթել ենք»,-մեջբերում է ria.ru-ն Դոդոնի խոսքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դոդոնը մտադիր է վերականգնել Մոլդովայի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա և կարգավորել 2 երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում:
Նախագահական ընտրություններում նրա մրցակիցն էր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն։