Թրամփը կոչ է արել ցուցարարներին չվախենալ իրենից


08:30 , 14 նոյեմբեր, 2016

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփն իր դեմ ցույցի դուրս եկած մարդկանց հայտնել է, որ նրանք վախենալու բան չունեն։

ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում անցկացվում են Թրամփի հազարավոր հակառակորդների բողոքի ակցիները։ Բողոքի հիմնական օջախներ են դարձել Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Փորթլենդը։

«Մի՛ վախեցեք։ Մենք կվերադարձնենք մեր երկիրը»,-ասել է Թրամփը CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում՝ կոչ անելով ցուցարարներին դադարեցնել վրդովմունքի ալիքը։

Թրամփը հավելել է, որ տեղի ունեցողը հուսախաբ է անում իրեն։