ԵՄ-ն պատրաստ է արդեն հիմա սկսել աշխատանքը ԱՄՆ ապագա վարչակազմի հետ. Մոգերինի


08:15 , 14 նոյեմբեր, 2016

ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել արդեն հիմա աշխատելու ԱՄՆ ապագա վարչակազմի հետ, ինչպես նաև հրավիրում են ԱՄՆ ապագա պետքարտուղարին իրենց առաջիկա հանդիպումներից մեկին՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին նվիրված ոչ պաշտոնական ընթրիքից հետո՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք ակնկալում ենք ապագա վարչակազմի հետ շատ սերտ համագործակցություն։ Մենք միասին որոշել ենք սկսել փոխգործակցություն ապագա վարչակազմի հետ անցումային շրջանի արդեն իսկ առաջին շաբաթներին։ Իհարկե, մենք կշարունակենք գիշեր ու ցերեկ աշխատել ներկայիս վարչակազմի հետ, սակայն կպատրաստվենք նաև վարչակազմի փոփոխմանը»,-ասել է Մոգերինին լրագրողներին։

Պատասխանելով ամերիկյան նոր իշխանությունների քաղաքականության մասին հարցին, Մոգերինին նշել է, որ «այն դեռ պետք է պարզվի»։ «Կտեսնենք, թե ինչպիսին կլինի հաջորդ վարչակազմի արտաքին քաղաքական օրակարգը»,-ասել է Մոգերինին։