07:55 , 14 նոյեմբեր, 2016
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփի անցումային վարչակազմի կայքում հայտնվել է պաշտոնական հաստատում Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնում Ռինս Պրիբասի, իսկ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում նախընտրական շտաբի ղեկավար Սթիվ Բենոնի նշանակման մասին։
Բենոնն ու Պրիբասը նաև կաշխատեն ընտրված փոխնախագահ Մայք Փենսի հետ անցումային գործընթացի շրջանակում։
«Ես շատ ուրախ եմ, որ իմ հաջողակ թիմն ինձ հետ համատեղ կապահովի երկրի ղեկավարությունը։ Ստիվն ու Ռինսը բարձր որակավորում ունեցող ղեկավարներ են, ովքեր լավ են աշխատել միասին մեր արշավի ընթացքում և տարել մեզ պատմական հաղթանակի»,-հաղորդագրությունում մեջբերվում են Թրամփի խոսքերը։
Ռինս Պրիբասը հայտարարել է, որ Թրամփն առաջավոր նախագահ կդառնա բոլոր ամերիկացիների համար։
Ավելի վաղ նշանակումների մասին հայտնել էր The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։