04:51 , 14 նոյեմբեր, 2016
Չինական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո՝ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք»,-ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնմամբ կապերի բարելավման։