22:00 , 13 նոյեմբեր, 2016Վենետիկի տասնյակ բնակիչներ շաբաթ օրը դատարկ ճամպրուկներով դուրս են եկել բողոքի ցույցի՝ ուշադրություն հրավիրելով զբոսաշրջիկների մեծ հոսքեր ընդունող քաղաքից հեռացող բազմաթիվ բնակիչների վրա. այս մասին գրում է The Telegraphy-ը:
Իտալական թերթերում անցած շաբաթ հայտնված Բոլոր սրբերի օրվա ընթացքում զբոսաշրջիկներով լցված Վենետիկի նեղ փողոցների լուսանկարները կրկին ակտիվացրել են բանավեճը քաղաք մուտքը սահմանափակելու վերաբերյալ:
Վենետիկցիներն արդեն երկար ժամանակ է բողոքում են, որ առօրյա գործերը բավականին բարդ են դարձել, քանի որ քաղաքը կենտրոնացած է ամեն տարի քաղաքն այցելող ավելի քան 20 միլիոն զբոսաշրջիկների կարիքները հոգալու վրա:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: