Նոր Զելանդիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել


21:00 , 13 նոյեմբեր, 2016

Նոր Զելանդիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունն արձանագրել է 7,4 մագնիտուդով ցնցումներ: Մասնագետների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Քրայսթչերչ քաղաքից 95 կմ հեռավորության վրա:

Այդ քաղաքը մինչև հիմա ամբողջովին չի վերականգնվել 2011 թ. ավերիչ երկրաշարժից հետո, որը 185 մարդու կյանք է խլել:

Նոր երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել, թեև հարևան քաղաքների բնակիչները նշում են, որ նկատելի ցնցումներ են զգացել: