20:15 , 13 նոյեմբեր, 2016
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարծիք է արտահայտել, որ Եվրոպան չպետք է վախենա Կրեմլի քաղաքականությունից։ Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել BBC-ի հետ հարցազրույցում։
«Վախենալու որևէ պատճառ չկա։ Մենք բարեկամներ ունենք Ռուսաստանում, և մենք շատ տևական հարաբերություններ ունենք, որոնք պատմականորեն հիմնված են բարեկամության վրա»,-ասել է Լե Պենը։ Նա հավելել է, որ համարում է Ռուսաստանը եվրոպական երկիր, որի հետ ավելի խելամիտ կլինի բանակցություններ վարել և համագործակցության մասին համաձայնագիր կնքել։
Քաղաքական գործչի խոսքով՝ ներկայում չկա որևէ հիմք այն բանի համար, որպեսզի կատարվի նպատակաուղղված պտույտ դեպի ԱՄՆ-ը, չկա հիմք Ռուսաստանից զգուշանալու ու նրա հետ սառը պատերազմի պայմաններում ապրելու համար։ Այդպիսով՝ նա հասկացնել է տվել, որ հանդիսանում է բազմաբևեռ աշխարհի և բոլոր երկրների հետ հավասարակշռված հարաբերությունների կառուցման կողմնակից։