Բաղդադում պայթյունների հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, 12 հոգի վիրավորվել


19:45 , 13 նոյեմբեր, 2016

259460image1Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում և արևելքում մի քանի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 12 հոգի վիրավորվել: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը:

Հաղորդվում է, որ ռումբերից մեկը տեղադրված է եղել քաղաքի արևելյան մասի Մադինաթ-Սադր շրջանում՝ ճամփեզրին, 3 խաղաղ բնակիչ վնասվածքներ է ստացել:

Եվս մեկ ռումբ պայթել է մայրաքաղաքի արևելյան Մուհամեդ ալ-Քասեմ ավտոմայրուղով ընթացող միկրոավտոբուսում, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավոր են: Երրորդ պայթյունը որոտացել է Բաղդադի հյուսիսային Աշ-Շաաբ շրջանում՝ ավտոբուսի մեջ, 4 մարդ վնասվածքներ է ստացել:

Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևելյան Ալ-Օբեյդի շրջանում, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 3 հոգի վնասվածքներ է ստացել:

Իսկ Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է 4 զոհի և 12 վիրավորի մասին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած 4 պայթյունի հետևանքով: