Սևանում վերսկսել են փնտրել խեղդված ձկնորս ընկերներից երկրորդին


18:15 , 13 նոյեմբեր, 2016

b8d6b20d70ac1d13990fee991e28c792Նոյեմբերի 13-ին՝ ժամը 08.39-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ժամը 11.00-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։

Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։ Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները: