Պետք է առաջին հերթին վերացնել բանակային օլիգարխիան


18:30 , 13 նոյեմբեր, 2016

Картинки по запросу բանակԱզգ-բանակ գաղափարը լավն է մեր պետության անվտանգայնացման (սեքյուրիթիզացիայի) տեսանկյունից, այսինքն, երբ ոչ միայն իշխանությունը, այլև ողջ հասարակությունն է որոշում, թե որ խնդիրն է դառնում անվտանգության թեմա, ու սկսում ինքնակազմակերպվել: Բայց դրա կոնցեպտը պետք է փոխել, որպեսզի գաղափարը իլյուզիա չդառնա և չհամալրի հերթական անկատար գեղեցիկ գաղափարների շարքը:

Պետք է առաջին հերթին վերացնել բանակային օլիգարխիան, զինված ուժերը մաքրել 1970-ականների հունական ոճի "սև գեներալներից ու գնդապետերից": Այլապես ազգային ռեսուրսները, որոնք ուղղվելու են բանակին, դառնալու են վատնված ռեսուրսներ ու ավելի են ամրապնդելու այդ "սևերի" իշխանությունը և թուլացնելու մեր անվտանգության ողջ համակարգը...