Թրամփը խոստացել է իրեն զուսպ պահել սոցցանցերում


15:30 , 13 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է իրեն զուսպ պահել սոցցանցերում: Այս մասին նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում:

«Եթե ընդհանրապես դա օգտագործեմ, ես շատ զուսպ կլինեմ»,- ասել է Թրամփը:

Միլիարդատերը սոցցանցերն անվանել է «շփման հիանալի եղանակ»: Քաղաքական գործչի խոսքով՝ դրանք կարող են օգնել իրեն վերականգնել դիրքերն այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները տարածում են ոչ ճիշտ տեղեկատվություն:

Թրամփը նշել է, որ Facebook-ի, Twitter-ի և Instagram-ի մեծաթիվ օգտատերերն են իրեն օգնել հաղթանակել ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Թրամփը սոցցանցերում ունի ավելի քան 13 մլն հետևորդ: