11:15 , 13 նոյեմբեր, 2016Ամերիկահայ, ԱՄՆ ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը, խոսելով ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում սպասվելիք հնարավոր զարգացումների մասին, հիշատակեց, որ ԱՄՆ-ի տարբեր պաշտոնատարների հետ հայ համայնքը մշտապես էլ իր հարաբերությունները ծավալել է հավաքական շահերը ներկայացնելու համար:
Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ամերիկահայերից ոմանք Հանրապետական կուսակցության անդամներ են, որոշներն էլ հետևում են Դեմոկրատական կուսակցությանը, ոմանք էլ անկախ են:
«Յուրաքանչյուր ամերիկահայ անհատապես ունի իր ուրույն հավատարմությունը, սակայն, երբ հարցերը վերաբերում են հավաքական օրակարգին՝ այստեղ արդեն նախապաշարումներ չկան և պետք էլ չէ, որ լինեն: Համայնքը գործում է ցանկացած վարչախմբի և պաշտոնյայի հետ, և եթե նորընտիր նախագահը կամ իր վարչակարգը դրական հարաբերություններ պահպանեն հայ համայնքի հետ և հուսախաբ չանեն մեզ, ապա կապերը կզարգանան: Այսօրվա տվյալներով, զգուշավոր ակնկալությամբ հետևում ենք պարոն Թրամփի առաջին քայլերին, նշանակումների և դիրքորոշումներին»,- ասաց Վիգեն Հովսեփյանը:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: