Քլինթոնի շտաբում պարտության համար ՀԴԲ տնօրենին են մեղադրել


00:10 , 13 նոյեմբեր, 2016

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հետազոտական ստորաբաժանման ղեկավար Նևին Նեյաքն ԱՄՆ նախագահի ընտրություններում պարտության համար մեղադրել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին: Այս մասին հայտնում է Politico-ն:

«Մենք կարծում ենք, որ ընտրություններում անցած շաբաթ ենք պարտվել: Կոմիի նամակը քվեարկությունից 11 օր առաջ օգնել է միաժամանակ նվազեցնել ակտիվությունը և որոշ մարդկանց հանել մեր աջակիցների թվից կրթված սպիտակամորթ ընտրողների շրջանում, հատկապես արվարձաններում»,- գրել է նա:

Նեյաքը նաև նշել է, որ Կոմիի երկրորդ նամակը նպաստել է միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին քվեարկած ընտրողների ակտիվության մեծացմանը: