00:00 , 13 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում կեսօր է, օդը թանձր է` լցված շուրջբոլորը պատրաստվող խորովածի ծխով։ Տղամարդիկ շամփուրով հավ ու գառան միս են խորովում, մինչդեռ նրանց զավակները` ավանդական հայկական հագուստով, կրակն են բորբոքում։ Մոտակա ժայռից այն կողմ, անամպ երկնքից արևի շողերն են ներթափանցում գյուղի վրա, իսկ գետից այն կողմ կամուրջին տոնական պարն է ընթանում։ Երիտասարդ կանայք և տղամարդիկ ձեռք ձեռքի տված ոտքերով համաչափ շարժումներ են անում ու միաձայն երգում, սեղանների վրա դրած են մրգերով լի զամբյուղներ ու գինով լցված շշեր։ Դա կիսաքաղցր արենի խաղողից պատրաստված գինին է։ Այսօր հոկտեմբերի 1-ն է - Արենի գինու ավանդական փառատոնը», - Հայաստան այցելության մասին իր հոդվածը այսպես է սկսում բրիտանական «The Telegraph» պարբերականի հոդվածագիր Ֆրանկ Գարդները։
Նրա խոսքով, գինու երկրում գտնվելու տպավորությունն հաստատվում է նույնիսկ Երևանի օդանավակայանից, որտեղ տերմինալի մոտ նույնսիկ վեր է խոյանում մշուրջ 20 ոտնաքայլ բարձրությամբ գինու շիշը։
Գարդները Հայաստանը ներկայացնում է որպես քրիստոնեական երկիր` շրջապատված առավելապես մուսուլմանական Թուրքիայով, Իրանով և Ադրբեջանով։
«Ինչպես հայերն են ասում, իրենք աշխարհի լավագույն կոնյակն արտադրող երկիրն են, ինչի մասին վկայում են նաև քաղաքում Արարատ և Նոյ կոնյակի գովազդային վահանակները, որոնք ամենուր են։
Հեղինակը նկատում է, որ Երևանը գրավիչ մայրաքաղաք է։ Ընդարձակ փողոցների Երկայնքով ձգվում են սրճարաններ ու գինետներ, որտեղ տեղաբնակները սիրում են նստել մինչև ուշ գիշեր ու զրուցել։ Մարդիկ այստեղ սիրում են հիշել աշխարհի ամենահայտնի հայի` Քիմ Քարդաշյանի այցելությունը, երբ նրա ամուսինը` Քայնե Ուսեթը, կատարման ընթացքում ցատկեց շատրվանի մեջ, իր հետևից կանչելով ամբոխին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ