Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ


23:20 , 12 նոյեմբեր, 2016

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետAysor.am-ը գրում է.

Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: