ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհետաձգեն Թրամփի ընտրվելուց հետո


23:04 , 12 նոյեմբեր, 2016

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել 2017 թ. սկզբին նախատեսվող գագաթնաժողովը հետաձգել ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին հայտնում է Spiegel-ը:

Հաղորդվում է, որ դաշինքը կարող է գագաթնաժողովն անցկացնել 2017 թ. ամռանը՝ Թրամփին հնարավորություն տալով սեփական քաղաքականությունը մշակել ՆԱՏՕ-ի նկատմամբ: