Թրամփի հաղթանակը կանխատեսած պրոֆեսորը կանխատեսել է նրա իմպիչմենթը


22:50 , 12 նոյեմբեր, 2016

Թրամփի հաղթանակը կանխատեսած պրոֆեսորը կանխատեսել է նրա իմպիչմենթըAysor.am-ը գրում է.

Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալլան Լիչտմանը, ով ավելի վաղ կանխատեսել էր Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնել է նրա ապագա իմփիչմենթի մասին։ Այս մասին գրում է The Washington Post-ը, փոխանցում է Lenta.ru-ն:

Լիչտմանի կարծիքով՝ Թրամփին պաշտոնից կհեռացնի ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը նախընտրում է երկրի առաջնորդի պաշտոնում տեսնել Թրամփի հետ ընտրված փոխնախագահ Մայք Փենսին, ում ճանաչում և վստահում են։

«Նրանց պետք չէ Թրամփը որպես նախագահ, որովհետև նրանք չեն կարող նրան վերահսկել։ Նա անկանխատեսելի է։ Ես վստահ եմ, որ Թրամփը իմփիչմենթի առիթ կտա», -ասել է նա։