22:36 , 12 նոյեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին armsport.am-ին տված հարցազրույցում խոսել է Յուրա Մովսիսյանի՝ Հայաստանի հավաքական չհրավիրվելու մասին:
- Օրեր առաջ տեղի ունեցած Արթուր Պետրոսյանի շնորհանդեսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ վերջին երեք տարիներին Յուրա Մովսիսյանն իր վատ կարգապահության պատճառով ավելի շատ վնաս է տվել հավաքականին: Համաձա՞յն եք դրա հետ:
- Վերջերս եմ մարզիչ դարձել, այդ պատճառով պետք է ուրիշ աչքերով նայել այդպիսի դրություններին: Յուրա Մովսիսյանը որպես ֆուտբոլիստ շատ ուժեղ է: Դա վերաբերում է ինչպես մոտիվացիային, այնպես էլ խաղային որակներին:
Ցավոք սրտի, վերջին շրջանում վնասվածքների հետ կապված նա կորցրել էր մոտիվացիան, սակայն չեմ կարող ասել, որ նա մեծ վնաս էր տալիս Հայաստանի հավաքականին: