22:29 , 12 նոյեմբեր, 2016
Newmag.am-ը գրում է.
Հպման օգնությամբ ինչպես կարող եք ազդել մարդկանց վրա և շատ հեշտ ու արագ ստանալ ցանկալի արդյունքը: Իսկ հիմա հերթով:
1984-ին ռեստորաններից մեկում անցկացվեց բավական հետաքրքիր մի էքսպերիմենտ: Սպասարկող անձնակազմը բաժանվեց 2 խմբի: Առաջին խմբի մատուցողները չէին դիպչում հաճախորդներին հաշիվը տալու ընթացքում, իսկ ահա մատուցողների 2-րդ խմբի ներկայացուցիչները պարտադիր պետք է հպվեին հաճախորդի ձեռքին: Արդյունքները ապշեցնող էին՝ 2-րդ խմբի մատուցողներն ավելի շատ թեյավճար էին ստանում:
Հաջորդ փորձարկումն իրականացվել է 1987-ին: Գիտնականներն ուզում էին պարզել` արդյո՞ք անծանոթին դիպչելը մեծացնում է հավանականությունը , որ նա կհամաձայնի օգնել ձեզ: Պարզվեց, որ թեթևակի հպումներով ուղեկցվող խնդրանքները հիմնականում դրական արդյունքներ էին գրանցել, հրաժարվողներ՝ հազվադեպ էին եղել: Ավելի ուշ՝ 2003-ին անցկացված փորձարկման ժամանակ, պատահական անցորդները, ավելի հաճախ համաձայնել էին օգնել ու բարձրացնել ուսումնասիրությունը կատարողի ձեռքից ընկած իրն այն դեպքում, երբ խնդրանքն ուղեկցվել էր նաև ֆիզիկական կոնտակտով:
Զրուցակցի հետ կոնտակտը պրակտիկորեն մեծացնում է դրական արձագանքի հավանականությունը:
1980 թ-ին ապացուցվել է, որ մարդիկ ավելի հաճախ են ստորագրում դիմում- խնդրանքը , երբ նրանց հպվում են: Երբ տեղի չի ունեցել կոնտակտային շփում, միայն փորձի մասնակիցների 55 % է ստորագրել, իսկ ֆիզիկական կոնտակտի դեպքում՝ 81%-ը: Ավելին, 2008-ին հաստատվեց նաև, որ խնդրելիս կրկնակի շփվելու դեպքում, դրական պատասխանի հավանականությունը ավելի է մեծանում, քան այն դեպքում, երբ հպվել են մեկ անգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ