Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել


22:22 , 12 նոյեմբեր, 2016

55512Araratnews.am-ը գրում է.

Այսօր Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել:

Այդ մասին գրում է «Արևելք» լրատվականը՝ վկայակոչելով Հալեպի իր աղբյուրին:

Մասնավորապես, հրթիռներն ընկել են Սուլեյմանիայի գլխավոր պողատայում գտնվող Սոմար ճաշարանի և Քալաս թաղամասի վրա:

Բացի նյութական մեծ վնասներից հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև մարդիկ: Ըստ նախնական տվյալների, զոհվել է 3 անձ և կան տասը վիրավորներ: Մինչ այս պահը առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանց մեջ կան զոհեր, թե ոչ:

Ըստ աղբյուրի, զոհերից երկուսը կանայք են: